Գույքի ֆիզիկական վնասի անմիջական սպառնալիքի վերաբերյալ խնդիրների մասին չպետք է զեկուցել այս կայքէջում։ Եթե հրատապ օգնություն է պահանջվում, ապա խնդրում ենք դիմել տեղական իշխանություններին կամ արտակարգ իրավիճակների ծառայությանը։
Կոկա-Կոլա Հելլենիկի ղեկավարությունը ցանկանում է և խրախուսում է Ձեզ զեկուցել, եթե Դուք տեղյակ եք որևէ գործողության մասին, որը կարող է խնդրի պատճառ հանդիսանալ։ Ձեր զեկույցը կարող է նվազագույնի հասցնել ընկերության վրա հնարավոր բացասական ազդեցությունը։
Կոկա-Կոլա Հելլենիկի բոլոր աշխատակիցները պարտավոր են հետևել Ընկերության էթիկական չափանիշներին։ Եթե Դուք նկատել եք վարքագիծ, որը կարող է իրենից Գործարար Վարքագծի Կոդեքսի խախտում ներկայացնել, ապա Ձեզանից պահանջվում է անհապաղ բարձրացնել խնդիրը։ Սա թույլ կտա ընկերությանը զբաղվել խնդրով և շտկել այն իդեալական տարբերակով՝ մինչ օրենքի խախտում կամ առողջության, անվտանգության կամ Ընկերության հեղինակության համար ռիսկ դառնալը։
Դուք ունեք խնդիրների մասին զեկուցելու մի քանի տարբերակ․Դուք կարող եք հայտնել այդ մասին՝ Կոդեքսի համապատասխանության տնօրենին, Գլխավոր տնօրենին, Ֆունկցիոնալ ղեկավարին, Իրավաբանական տնօրենին, Ռեգիոնալ իրավաբանական տնօրենին կամ Գլխավոր համապատասխանության տնօրենին։ Ֆինանսներին, հաշվապահական հաշվառմանը և աուդիտին առնչվող խնդիրների մասին Դուք պետք է զեկուցեք՝ Խմբի վերահսկիչին, Ներքին աուդիտի կամ աուդիտի հանձնաժողովի ղեկավարին։ Ծանր բնույթի խախտումների մասին, այնպիսիք ինչպիսիք ներառում են՝ բարձր օղակի ղեկավարներ, խոշոր չափի գումարներ, ֆինանսական հաշվետվությունների զեղծարարություններ կամ հանցավոր գործողություններ, պետք է զեկուցել՝ Գլխավոր իրավախորհրդատուին, Խմբի Գլխավոր ֆինանսական տնօրենին կամ Ներքին աուդիտի ղեկավարին։ Այնուամենայնիվ մենք ընդունում ենք, որ կան հանգամանքներ, որոնց պարագայում Ձեզ այնքան էլ հարմար չէ այս կերպով զեկուցել այդ մասին։ Նման դեպքերում Դուք կարող եք խնդիրը զեկուցել՝ օգտագործելով թեժ գիծը։
Թեժ գիծն այնպես է նախագծված, որ պաշտպանի Ձեր անանունությունը։ Սակայն, եթե դուք կամենում եք անանուն մնալ, ապա որպես զեկուցող կողմ պետք է ապահովեք, որ զեկույցը պատահաբար չբացահայտի Ձեր ինքնությունը։ Օրինակ՝ խուսափելով այնպիսի հայտարարություններից, ինչպիսիք են՝ «Իմ գրասենյակից, որը գտնվում է Ջոն Սմիթի գրասենյակի հարևանությամբ ․․․»
Այո։ Ձեզ կառաջարկվի տրամադրել միևնույն տեղեկատվությունը, ինչը Դուք կտրամադրեիք առցանց զեկուցելիս։
Ձեր ինքնությունը բացահայտելու համար զեկույցում կա համապատասխան բաժին, եթե անշուշտ այդպես եք կամենում։ Ձեր ինքնությունը բացահայտելու դեպքում , մենք կձեռնարկենք բոլոր խելամիտ միջոցները այն գաղտնի պահելու համար, ինչը համահունչ է հիմնավոր և արդար հետաքննություն իրականացնելուն և համապատասխանում է գործող օրենսդրությանը, ինչպես նաև կըհաստատենք Ձեր զեկույցի ստացումը և հնարավորության դեպքում Ձեզ կիրազեկենք վերջին տեղեկությունների մասին։
Ազնվորեն զեկուցելը չի նշանակում, որ Դուք պետք է ճիշտ լինեք երբ բարձրաձայնում եք Ձեր մտահոգության մասին՝ Դուք պարզապես պետք է համոզված լինեք, որ Ձեր տրամադրած տեղեկատվությունը ճշգրիտ է։
Զեկույցները մուտքագրվում են անվտանգ սերվեր՝ կանխելու անվտանգության որևէ հնարավոր խախտում։ Զեկույցներն ուղարկվում են Կորպորատիվ աուդիտի բաժին, որը պատասխանատու է վերանայելու թեժ գծով ստացված զեկույցները։
Հեռախոսազանգի կամ առցանց զեկույցի վերջում, Դուք կստանաք զեկույցի կոդ և Ձեզ կառաջարկվի ստեղծել գաղտնաբառ։ Դուք կարող եք կրկին վերադառնալ կայքէջ կամ միանալ հեռախոսազանգով և մուտք գործել սկզբնագիր զեկույց՝ օգտագործելով զեկույցի կոդը և գաղտնաբառը։ Այնուհետև Դուք կարող եք ավելացնել ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն։ Խստագույնս խորհուրդ է տրվում վերադառնալ կայքէջ կամ զանգահարել հեռախոսով 5 - 7 օր հետո՝ Ընկերության հարցերին պատասխանելու համար՝ եթե այդպիսիք լինեն։
Կայքէջում ողջ հաղորդակցությունը պահվում է խիստ գաղտնի՝ ինչպես և նախնական զեկույցը։
Կորցնելու դեպքում զեկույցի կոդը և/կամ գաղտնաբառը վերականգնման ենթակա չեն։ Դուք ստիպված կլինեք նոր զեկույց ստեղծել։